ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5Ա, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
 
ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ԳՐԱԽՈՍՄԱՆ ԿԱՐԳԸ
1.1 Հոդվածի վերաբերյալ Գրախոսողից ստացված կարծիքը գլխավոր խմբագրի իմացությամբ տրամադրվում է հեղինակ(ներ)ին՝ չբարձրաձայնելով գրախոսողի տվյալները:
1.2 Եթե հոդվածի վերաբերյալ գրախոսողի կարծիքը դրական է, ապա այն ներկայացվում է Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության երաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով:
1.3 Եթե հոդվածի վերաբերյալ գրախոսողի կարծիքը բացասական է, ապա այն ներկայացվում է Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության չերաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով:
1.4 Եթե գրախոսողը հոդվածի վերաբերյալ կարծիքում կատարել է որոշակի դիտողություններ / առաջարկություններ, որոնք շտկելուց հետո այն կարելի է երաշխավորել տպագրության, ապա հոդվածը վերադարձվում է հեղինակին՝ վերջինիս տալով որոշակի ժամանակ՝ գրախոսողի կողմից կատարված դիտողությունները հոդվածում շտկելու, առաջարկությունները հաշվի առնելու և գրախոսողին պատասխանելու համար:
1.5 Գլխավոր խմբագիրը հեղինակի կողմից վերանայված, փոփոխված հոդվածին և գրախոսի լրացուցիչ կարծիքին ծանոթանալուց հետո կարող է՝
ա. հոդվածը ներկայացնել Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության երաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով:
բ. հոդվածը ներկայացնել Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության չերաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով:
գ. հոդվածն ուղարկել կրկնակի գրախոսման նույն կամ այլ մասնագետի մոտ: Այս դեպքում, եթե ժամկետների հետ կապված խնդիր է առաջանում, ապա տվյալ հոդվածը կարող է տեղափոխվել հաջորդ համար:
1.6 Գրախոսման գործընթացի ավարտից հետո ԳԱ պարբերականի տվյալ համարին տպագրության ներկայացված բոլոր հոդվածները և գրախոսման արդյունքները տրամադրվում են Խմբագրական խորհրդի անդամներին ծանոթանալու և հոդվածների տպագրության հետ կապված վերջնական որոշում ընդունելու նպատակով:
1.7 ԳԱ տվյալ համարին տպագրության ներկայացված բոլոր հոդվածները և գրախոսման արդյունքները գլխավոր խմբագրի կողմից ներկայացվում են Խմբագրական խորհրդի նիստի ընթացքում:
Եթե Խմբագրական խորհուրդը՝
ա. Գրախոսողի կողմից տպագրության երաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է դրական որոշում, ապա հոդվածը թույլատրվում է տպագրության:
բ. գրախոսողի կողմից տպագրության երաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է բացասական որոշում, ապա հոդվածը տրվում է հեղինակին վերանայման:
գ. գրախոսողի կողմից տպագրության չերաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է դրական որոշում, ապա հոդվածը տրվում է կրկնակի գրախոսման այլ մասնագետի մոտ (հեղինակի համաձայնությամբ):
դ. գրախոսողի կողմից տպագրության չերաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է բացասական որոշում, ապա հոդվածի հրատարակումը մերժվում է:
1.8 Տպագրության չերաշխավորված նյութերը հեղինակին չեն վերադարձվում և պահվում են խմբագրությունում:
1.9 Խմբագրական խորհրդի նիստն արձանագրվում է պատասխանատու քարտուղարի կողմից, ապա վավերացվում մասնակից անդամների ստորագրություններով:
1.10 Գրախոսման գործընթացն ավարտելուց հետո գլխավոր խմբագրի կողմից զեկուցագիր է ներկայացվում ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի տնօրենին՝ տպագրության երաշխավորված հոդվածների խմբագրման, սրբագրման, տեխնիկական խմբագրման, տպագրման գործընթացը համապատասխան ժամկետներում կազմակերպելու վերաբերյալ:

«1.11 ԳԱ պարբերականի խմբագրված և սրբագրված նախնական օրինակի էլեկտրոնային տարբերակը պատասխանատու քարտուղարի կողմից ուղարկվում է հեղինակների էլեկտրոնային հասցեներին՝ վերջնական ստուգման և համաձայնեցման նպատակով, իսկ վերջնական էլեկտրոնային տարբերակը նախքան տպագրվելը տեղադրվում է Կենտրոնի կայքի և ԳԱ պարբերականի համապատասխան բաժիններում

1.12 ԳԱ պարբերականը հրատարակվում է 120 օրինակով:
1.13 Տնօրենի հանձնարարությամբ՝ պատասխանատու քարտուղարը ԳԱ պարբերականի նորատիպ համարի համապատասխան քանակ առանձնացնում է Կենտրոնի գրադարանի, Խմբագրական խորհրդի անդամների և հեղինակների համար: Տպագրված օրինակներից տրամադրվում է ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ (1 օրինակ), Ազգային գրադարանին (4 օրինակ) և ԳԱԱ հիմնարար գրադարանին (2 օրինակ), նվիրվում է ԳԱԱ հայագիտական ինստիտուտների գրադարաններին և բուհերի հայագիտական ու հասարակագիտական ամբիոններին (մեկական օրինակ):
 
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի «Գիտական աշխատություններ» պարբերականում հոդվածի գրախոսման ձևաթուղթ
 

 

 

 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

www.shirakcenter.sci.am

   

Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94-411-228, 77-077-447

 
scient.works@shirakcenter.sci.am © 2011-2024