ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1974թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, 1981թ.`ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան:
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ – բանասիրական գիտությունների դոկտոր, ՇՊՀ –ի պրոֆեսոր
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - պատմական քերականություն, հայոց լեզվի պատմություն, շարահյուսական ոճաբանություն, արդի հայերենի շարահյուսություն:
ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - Շուրջ 80 աշխատություն (այդ թվում` 2 մենագրություն), հիմնադիր խմբագիր ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ» պարբերական ժողովածուի և «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ» մատենաշարի, գիտական խմբագիր ավելի քան երկու տասնյակ մենագրությունների ու դասագրքերի:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1975թ.`ուսուցիչ Աշոցքի շրջանի Կրասար գյուղի դպրոցում, 1977-1981թթ.` Լենինականի մանկավարժական ինստիտուտի լաբորանտ, 1981-1989թթ. հայոց լեզվի ամբիոնի դասախոս, 1990-1995թթ.` բանասիրական ֆակուլտետի դեկան, 1996-1999թթ.` լրագրության սեկտորի վարիչ, 2000թ.` արտաքին կապերի և բարեփոխումների գծով պրոռեկտոր, 2001-2006թթ.` հայոց լեզվի ամբիոնի վարիչ, 2007-2017թթ.` պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան, 1997-2019թթ.` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն:
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2007-2015թթ` ՀՀ ԳԱԱ ԼԻ գիտական աստիճանաշնորհման 019 մասնագիտական խորհրդի անդամ, 2014-2016թթ.` ՀՀ ԿԳՄՍՆ կից Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ, 1998-2019թթ.՝ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, 2016թ-ից ցայսօր` Շիրակի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ:
ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀՀ Նախագահի շնորհակալագիր, ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե հուշամեդալ, ՀՀ ԳԱԱ նախագահի վաստակագիր, Գյումրու քաղաքապետարանի ոսկե մեդալ:
|