ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5Ա, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
 
ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Արկադի Արտյոմի Ակոպով

ք. Թբիլիսի, 9 հուլիս, 1982թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 2004թ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, 2010-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների թեկնածու

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - Հայաստանի պատմական ժողովրդագրություն, մահմեդականացած հայեր, հայ-վրացական հարաբերություններ

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 1 մենագրություն, 45 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 2008-ից ցայսօր՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, գիտքարտուղար, 2013-2017թթ.՝ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, 2012-ից ցայսօր՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի ուսուցիչ, 2020-ից ցայսօր՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2013-ից՝ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ ԳԱԱ նախագահի պատվոգիր, «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի կրկնակի մրցանակակիր

Հեռախոս` (+374) 77-077-447

E-mail: arkadone1@gmail.com

 

Կարինե Ռազմիկի Բազեյան

ք. Երեւան 12 հունվարի,1960թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1982թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը,  1989թ.` ՀԽՍՀ  ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտու­տի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - քաղաքի ազգագրություն, ժողովրդական արվեստ մասնավորապես գեղարվեստական գործվածք

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - Շուրջ 80 աշխատություն (այդ թվում` 2 մենագրու­թյուն, 1 դասագիրք)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1982-1986թթ. Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող, 1989-1996թթ.   հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1995-1997թթ. Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, 1998-2011թթ. Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1997-մինչ օրս ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, 2011-2014թթ. Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենի տեղակալ, 2014-2021 ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, 2011-մինչև օրս՝ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 1997-ից մինչ օրս ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազո­տությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ, 2011-2014թթ. Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, 2014-2021 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի քարտուղար, 2016-ից մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով փորձագիտական խորհրդի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ` ՀՀ ԳԱԱ նախագահի գովեստագրեր, ՀՀ մշակույթի նախարարի պատվոգիր:

Հեռախոս` (+374) 55-668-845

E-mail: bazeyan60@yandex.ru

 



Ռուբեն Սերգեյի Բադալյան

ք. Երևան, 23 սեպտեմբերի, 1957թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – 1979 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - Պատմական գիտությունների դոկտոր, Գերմանական հնագիտական ինստիտուտի թղթակից անդամ:

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - Հին աշխարհի հնագիտություն: Հարա­վային Կովկասի նեոլիթ-էնեոլիթի, բրոնզի և երկաթի դարերի ժամանակաշրջան: Հայաստա­նի բրոնզի դարի բացարձակ թվագրություն: Օբսիդիանի աղբյուրների շահագործում և հումքի տարածում:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 3 մենագրություն, 100-ից ավել գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1979-1986 թթ.` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ավագ լաբորանտ, 1986 թ.` ՀԱԻ կրտսեր գիտաշխատող, 1986-1994 թթ.` ՀԱԻ գիտաշխատող, 1994-2006 թթ.՝ ՀԱԻ ավագ գիտաշխատող, 2007 թ.-ից առ այսօր՝ ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի վարիչ: 2007 թ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Չիկագոյի համալսարանի (ԱՄՆ) Մերձավոր Արևելքի լեզուների և քաղաքակրթության բաժանմունքում, 2008-2015, 2017-2020 թթ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - “Araxes” (THE EAST collection) միջազգային գիտական մատենաշա­րի խմբագրական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտւտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտւտի մաս­նա­գիտացված խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի է.00.03 – Հնագիտություն որակավորման քննություն ընդունող հանձնաժողովի նախագահ, Երևան քաղաքի պատմության թանգարանի ընդլայնված գիտական խորհրդի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ - 2012 թ.` ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ «Մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության համար»:

Հեռախոս՝ (+374) 93 789 537

E-mail: r.badalyan@yahoo.com

 

Կարեն Վլադիլենի Բալյան
ՀԽՍՀ, ք. Լենինական (այժմ՝ Գյումրի)
25 մայիսի 1953թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1975թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճար­տարապետական ​​ֆակուլտետը, 1976-1979թթ. Մոսկվայի Ճարտարապետության տեսության և պատմության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի (TsNIIT­IA) ասպիրանտ, 1993-1996թթ. Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության տեսության գիտահետազոտական ​​ինստիտուտի (NIITAG) դոկտորանտ:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ - Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAAM) թղթակից անդամ:

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - Խորհրդային շրջանի ճարտարապետության պատմաբան, քննադատ, պրակտիկ ճարտարապետ:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 8 մենագրություն և 150գիտական ​​ու քննադատական ​​հոդվածներ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1980-1993 թթ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հուշարձանագիտության բաժնի պատասխանատու և ավագ գիտաշխատող: 1995թ.-ից ցայսօր ճարտարապետ՝ ՀՀ-ում և ՌԴ-ում: 2008թ.-ից ցայսօր Հայաստանի ճարտարապետների միության Ռուսաստանի մասնաճյուղի նախագահ (ROSAA): Կարեն Բալյան ճարտարապետական ​​և գեղարվեստական ​​ստուդիա ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (ՌԴ, Մոսկվա)

ՊԱՐԳԵՎՆԵՐ - Գիտահետազոտական ​​և նախագծային աշխատանքի համար ՌԴ պետական մրցանակների դափնեկիր:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ԽՍՀՄ (1981), ՌԴ և ՀՀ (1991) ճարտարապետների միության անդամ:

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ - հայերեն, ռուսերեն, անգլերեն                                          

Հեռախոս՝  +7 (985) 6421262, (+374) 93-556-413                   

E-mail:  karenbalyan@hotmail.com

 

Աշոտ Հայկազի Գրիգորյան (Հայկազուն)

ք.Արմավիր, 1 հունիսի, 1948թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1973թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, 1984թ.՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի բարձրագույն որակավորման ֆակուլտետը, 1988թ.՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր:

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - ճարտարապետության և քաղաքաշինու­թյան պատմություն, տեսություն, մշակութաբանություն և արվեստ, ճարտարապետության և արվեստի փիլիսոփայություն և խորհրդանշանային մտածողություն, թանգարանագիտություն:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - Ավելի քան 260 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, հանրապետության և արտերկրի գիտական հանդեսներում, մի շարք գրքերի խմբագիր է, հեղինակ է 10-ից ավելի մենագրությունների և դասագրքերի:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1974-1980թթ.՝ Հայկական ատոմակայանի ճարտարապետ, 1980-1990թթ.՝ ՀՀ Պետշինի գիտահետազոտական վարչության ճարտարապետ, 1985-ից մինչ օրս Երևանի ՃՇՀԱՀ ճարտարապետության պատմության, տեսության և հուշարձանների վերականգնման ամբիոնի դասախոս, 1990-2016թթ.՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն, 2016-ից ցայսօր՝ թանգարան–ինստիտուտի գիտական քարտուղար:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Հայաստանի ճարտարապետների, նկարիչների, դիզայներների, ժուռնալիստների միությունների անդամ, 1998թ.՝ Հայաստանի ճարտարապետական ակադեմիայի իսկական անդամ, 2005թ.՝ Յունեսկոյի Իկոմոսի Հայաստանի անդամ, 2013թ.՝ ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2000թ.՝ ՃՇՀԱՀ գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի անդամ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ճարտարապետության թանգարան–ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ: 2017թ.՝ Հայաստանի գեղարվեստի ազգային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալ, ՀՀ ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության նախարարությունների ոսկե մեդալներ, ՀՀ Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» և քաղաքաշինության պետական կոմիտեի «Մոմիկ ճարտարապետ» մեդալներ, տասնյակ դիպլոմներ և պատվոգրեր: 

Հեռախոս` (+374) 91-204-204

E-mail: ashothaykazun@gmail.com

 

Դևենդեռ Կումար

Հնդկաստան, Կուրուկշետրա
28 հոկտեմբերի 1974


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1995 թ. ավարտել է Կուրուկշետրայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան/անգլերենիմասնագետորակավորմամբ/, 1997 –ին՝ավարտելէնույնհամալսարանիասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - բանասիրականգիտություններիդոկտոր, պրոֆեսորՀնդկաստանիԲանարասիհամալսարանում:

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - Ֆոլկլոր և գենդերային հետազոտություններ, բրիտանական ժամանակակից գեղարվեստական գրականություն, հնդկական գրականություն:

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 2 մենագրություն, շուրջ  30 գիտական հոդված:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 2001-ից՝ Բանարասի հինդու համալսարանի  դասախոս

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Լոնդոնի բանահյուսական ընկերակցության անդամ, Հնդկաստանի անգլերեն լեզվի ուսուցիչներիմիությանանդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ - Փիլիսոփայությանմագիստրոսիոսկեմեդալ, Բակալավրի արծաթե մեդալ

Հեռախոս` +919005768013

E-mail: dkengl@bhu.ac.in,      Devsuman2@gmail.com

 

Գուրգեն Կիպրոնի Խաչատրյան

Լոռու մարզ, գ. Ջիլիզա, 10 փետրվարի, 1953թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1977թ. ավարտել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1984թ․` ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի՝ «հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - հայոց լեզվի պատմություն, գրաբարի, միջին և ժամանակակից հայերենների տեսություն, շարահյուսություն, ոճաբանություն, բառարանագրություն, գրականագիտություն:

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 15-ից ավել մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, թարգմանություններ և 100-ից ավել հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1980-1981թթ.՝ Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1985-1986թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ կրտսեր գիտաշխատող, 1985-1995թթ.՝ ՎՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի դա­սախոս, 1987-1988թթ.՝ ՎՊՀ-ի ուսումնական մասի վարիչ, դասախոս, 1995-2006թթ.՝ ՎՊՀ-ի բանասիրական ֆակ. դեկան և հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, 2006-2018թթ.՝ ՎՊՀ-ի ռեկտոր, 2019-2020 թթ.՝ ՎՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, 2000թ.-ից ցայսօր՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) հայոց լեզվի (և գրականության) ամբիոնի պրոֆեսոր:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 1995թ.-ից՝ ՎՊՀ-ի գիտական խորհրդի անդամ, 2006-2018թթ.՝ գիտական խորհրդի նախագահ, 2006թ.-ից՝ «Լեզու և լեզվաբանություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 2011թ.-ից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԲՈԿ-ի` ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 019 մասնագիտական խորհրդի անդամ, 2012թ.-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ -ՀՀ վարչապետի «Շնորհակալագիր» (2004թ.), ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2008թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալ (2010թ.), ՀՀ մշակույթի նախարարության «Ս. Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ (2013թ.), ՀՀ գրողների միության ոսկե մեդալ (2018թ.)

Հեռախոս՝ +374 77-770-920

E-mail: gxachatryan@yahoo.com

 

Լալիկ Մնացականի Խաչատրյան

ք. Կամո (այժմ՝ Գավառ), 6 հունվարի, 1952թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – 1969-1973թթ., Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, 1983-1985թթ.` Մոսկվայի «Օտար լեզուների ուսուցման պետական դասնթացները»՝ գերմաներենի մասնագետի որակավորմամբ:

ԳԻՏԱԿԱՆԿՈՉՈՒՄԵՎԱՍՏԻՃԱՆ - բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆՓՈՐՁ - 1973-85թթ.`  Կամոյի շրջանի Նորադուզի դպրոցի ուսմասվար և հայոց լեզվի ու  գրականության ուսուցիչ, 1982թ-ից`Խ. Աբովյանի անվան ԵՊՄԻ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, 1997-2003թթ. պարբերաբար  գործուղվել է Սիրիա և Հալեպի «Հայագիտական դասընթացներում» դասավանդել գրաբար և հայ հին գրականություն, 2007թ. Իրանի Իսլամական Հանրապետությանում անցկացրել հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, 2001-2016թթ.` Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 2017թ-ից` նույն ամբիոնի պրոֆեսոր:

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - հայոց լեզվի պատմություն, գրաբար, ընդհանուր լեզվաբանություն, հայոց լեզվի տեսություն, բառարանագրություն:

ԳԻՏԱԿԱՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - Շուրջ 170 հոդված, 16 բուհական և հանրակրթական դասագրքեր, մենագրություններ, բառարաններ.      
                                       
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2004-2016թթ. ԳԱԱ լեզվի ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի կողմից Լեզվաբանություն 019 մասնագիտական խորհրդի անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ «Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ, ՀՀ ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ, ՀՀ ԿԳՄՍՆ պատվոգիր, շնորհակալագիր, Ոսկե հուշամեդալ, ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (Սիրիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հայ­կական դպրոցներին մատուցած ակնառու ծառայությունների համար)։

ԼԵԶՈՒՆԵՐԻԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ - ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, լատիներեն

Հեռախոս - (+374) 10-553-470

E-mail: khachatryanlalik01@aspu.am

 

Էսթեր Հայկի Խեմչյան

Իջևանի շրջ., գ. Դիտավան, 10 սեպտեմբերի 1947թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – 1972 թ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ – բանասիրական գիտությունների թեկնածու

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ – հայ ժողովրդական բանահյուսություն

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 1 մենագրություն, 5 գիրք, որոնցից 3-ը՝ համահեղինակությամբ (բանահյուսական նյութերի ժողովածու առաջաբանով և գիտական ապարատով), 52 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ – 1972 թ.-ից ցայսօր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2016-ից ցայսօր ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող Ժ.01.05 «Բանահյուսություն» մասնագիտությամբ ԲՈԿ-ի «Հայ և արտա­սահմանյան գրականություն» 003 մասնագիտական խորհրդի անդամ:

Հեռախոս՝ (+374) 93776-219, (+374) 55-776-219

E-mail: ekhemchyan@yandex.ru

 

Անահիտ Ռազմիկի Խոսրոևա

ք. Կիրովական 18 մարտի, 1975թ.
այժմ բնակվում է ԱՄՆ-ում


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1998 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմա-աշխարհագրական ֆակուլտետը, 2002 թ.-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների թեկնածու (PhD)

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - ցեղասպանագիտություն

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 4 մենագրություն, շուրջ 60 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ -2004-2006 թթ.«Հայբուսակ» համալսարանի դասախոս,2013-2016 թթ. Երևանի պետական համալսարանի դեցենտ, 2003-2018թթ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի ավագ գիտաշխատող, 2006 թ.-ից՝ ԱՄՆ Չիկագոյի Նորթ Փարք համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս, 2021թ.-ից ԱՄՆ Քրիս­տո­նե­ական միջազգային կոնցեռնի անդամ:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2011թ.-ից Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ, 2012 թ.-ից Ցեղասպանագետների միջազգային ցանցի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ - «Տարվա կին» մրցանակ՝ ի գնահատանք ասորիների, հայերի և հույների ցեղասպանության գիտական հետազոտության ջանքերի (Թեհ­րան, Իրան 2011թ.), Ի գնահատանք ասորական գործի համար գործադրվող ջանքերի, (ԻԼ, ԱՄՆ 2015թ.), Ի երախտագիտություն ասորի ազգի անունից քարոզչության և առաջնորդության համար (Իլինոյս, Չիկագո, ԻԼ, ԱՄՆ, 2015թ.), Մարդկության դեմ ցեղասպանության հանցագործությունների ճանաչմանը նպաստելու և ասորական ազգային գործի առաջմղման գործում ակնառու ներդրման և հետազոտությունների համար (Սիդնեյ, Ավստրալիա, 2015թ.), Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Երախտագիտություն» մեդալ (Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն 2018թ.), Ասորիներին մատուցած ծառայությունների համար «Նրանով ենք մենք աճում» հատուկ հուշատախտակ (Սիդնեյ, Ավստրալիա, 2019թ.):

E-mail: akhosroyeva@yahoo.com

 

Կանդոր Ռուսլան Սուլթանովիչ

ՌԴ Ադիգեյի հանրապետություն,
ք. Մայկոպ, 13 ապրիլի 1959թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1985 թ. ավարտել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, 2002թ.՝ Մոսկվայի Ժամանակակից հումանիտար ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների դոկտոր

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ – Հյուսիսային Կովկասի ժողովուրդների պատմություն և ազգագրություն

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 4 մենագրություն, 63 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1992-1999թթ.` ՌԴ Մայկոպի Երիտասարդական միության հանրապետական ​​կոմիտեի ֆինանսատնտեսական վարչության պետ, 2003-2009թթ. ՌԴ Մայկոպի պետական տեխնոլոգիական համալսարանի դասախոս, 2009թ. ցայսօր՝ ՌԴ Մայկոպի Տ.Մ. Կերաշևի անվան հումանիտար հետազոտությունների հանրապետական ինստիտուտի պատմության ամբիոնի առաջատար գիտաշխատող:

ՊԱՐԳԵՎ - ՌԴ Պետդումայի Պատվոգիր «Կրթության և գիտության ոլորտում ունեցած վաստակի համար» (2019թ.)

Հեռախոս՝ +7 (906) 438-59-89

E-mail: kandor.ruslan@mail.ru

 

Ռոին Ապոլոնի Կավրելիշվիլի

Վրաստան, ք. Ախալցխա, 23 նոյեմբերի 1969թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1995թ. ավարտել է Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի Ախալցխայի մասնաճյուղը, 2002թ.՝ Գ. Ծերեթելիի անվան արևելագիտության ինստիտուտի Մերձավոր Արևելքի միջին դարերի պատմության բաժնի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների դոկտոր, Ջավախեթիի պետական ​​համալսարանի, Կարսի Կովկասյան պետական ​​համալսարանի (Թուրքիա) և Արդահանի պետական ​​համալսարանի (Թուրքիա) պրոֆեսոր։

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - Վրաց-թուրքական հարաբերությունների պատմություն, Թուրքիայի պատմություն, աղբյուրա­գիտություն և պատմագրություն:
        
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 2012 թ. առ այսօր՝ Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարանի պրոֆեսոր, 2020 թ. առ այսօր Կարսկի Կովկասյան պետական ​​համալսարանի (Թուրքիա) հրավիրյալ պրոֆեսոր, 2011-2018 թթ. Արդահանի պետական ​​համալսարանի (Թուրքիա) հրավիրյալ պրոֆեսոր, 2013-2014 թթ. Արդահանի պետական ​​համալսարանի վրացերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, 2008-2012 թթ. Ախալքալաքի համալսարան-վարժարանի պրոֆեսոր, 2006-2008 թթ. Թբիլիսիի պետական ​​համալսարանի Ջավախքի մասնաճյուղի դոցենտ, 2009-2012 թթ. Ախալքալաքի համալսարան-վարժարանի ռեկտոր, 2005-2007 թթ. Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլի անվան պետական ​​համալսարանի Ախալցխայի մասնաճյուղի տնօրեն, 2008-2011 թթ. Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլի անվան պետական ​​համալսարանի Ախալցխայի մասնաճյուղի դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - Շուրջ 100 աշխատություն (այդ թվում՝ 5 մենագրություն, 1 դասագիրք, 9 մենագրությունների թարգմանություն)

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Գորիի պետական ​​համալսարանի պատվավոր դոկտոր, գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների/անդամ (Վրաստան, Թուրքիա, Հայաստան)

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ - վրացերեն, ռուսերեն, թուրքերեն, հայերեն, գերմաներեն

Հեռախոս +995599 58 84 61

E-mail: roinkav@gmail.com

 

 

Իգոր Վլադիմիրի Կրյուչկով

ՌԴ, ք. Ստավրոպոլ, 21 մարտի,1971թ

 


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1993 թ. ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ, ԿՈՉՈՒՄ -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներինոր ու նորագույն ժամանակներիէթնոքաղաքական պատմություն, Մերձավոր Արևելքի և և Անդրկովկասի ժողովրդների պատմություն,միջազգային հարաբերությունների պատմություն:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ՝ - 5 մենագրություն և260 գիտական հոդված:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ – 2011թ.-իցցայսօր՝ՌԴ Հյուսիս-կովկասյան Դաշնային համալսարանի Արտասահ­մանյան պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի անդամ, Եվրոպական հետազոտությունների Ռուսական ասոցիացիայի անդամ, Կովկասագետների գիտական ընկերակցության անդամ, Հյուսիսկովկասյան Դաշնա­յին համալսարանի պատմական գիտություններով դիսերտացիոն խորհրդի նախագահ, Կուբանի պետական համալսարանի պատմական գիտու­թյուններով դիսերտացիոն խորհրդի ան­դամ, Հարավային Դաշնային համալսարանի պատմական գիտություններով դիսերտացիոն խորհրդի անդամ: Հյուսիսկովկասյան Դաշնային համալսարանի «Հումանիտար և իրավաբա­նական հետազոտություններ» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր:

Հեռախոս՝ (+8652) 33-01-82

E-mail: ikriuchkov@ncfu.ru

 

Արմեն Սերգոյի Հայրապետյան

ք. Լենինական, 10 փետրվարի, 1978թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 2000թ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, 2003-ին՝ ՀՀ ԳԱԱ ՊԻ ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - հայոց պատմության նոր շրջան

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 3 մենագրություն, 1 մեթոդական ձեռնարկ, 85 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 2004-2018թթ.՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, 2003-ից ցայսօր՝ ՀՀ ԳԱԱ ՊԻ նոր պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 2003-թ.-ից ցայսօր՝ ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, 2019թ.-ից ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2013-ից՝ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ, 2019-ից՝ խորհրդի նախագահ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ ԳԱԱ նախագահի պատվոգիր և գովեստագիր, ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգիր

Հեռախոս՝ (+374) 94-213-841, (+374) 43-213-841

E-mail: armenani@mail.ru,  a.hayrapetyan@shirakcenter.sci.am

 

Հասմիկ Հայկի Հարությունյան

ք. Լենինական, 12 ապրիլի, 1963թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1987թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետը:

ԳԻՏԱԿԱՆ  ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - արվեստագիտության թեկնածու, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - էթնոերաժշտաբանություն, երաժշտական միջնադարագիտություն

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - Շուրջ 70 աշխատություն (այդ թվում` 1 մենագրություն)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1987թ-ից` «Կումայրի»  պատմամշակութային արգելոցթանգարանի գիտաշխատող, 1991-2004թթ.՝  Գյումրու N 1 երաժշտական դպրոցի դասատու, տեսական բաժնի վարիչ, 1997-2013թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսեր­վատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, 1997թ-ից  առայսօր` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, գիտքարտուղար, 2019թ-ից՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2005-ից ցայսօր` ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ ԳԱԱ նախագահի վաստակագիր, պատվոգրեր

Հեռախոս` (+374) 41-033-229

E-mail:  hasmik.har@mail.ru

 

Արտակ Համլետի Հովհաննիսյան

ք. Լենինական, 06 հունվարի, 1976թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1998թ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, 2001-ին՝ ՀՀ ԳԱԱ ԱԻ ասպիրանտուրան, 2016-ին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ – քաղաքագիտություն, արդի միջազգա­յին հարաբերություններ

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 5 մենագրություն, 5 մեթոդական ձեռնարկ, 55 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 2002-2003թթ.՝ Գյումրու «Պրոգրես» համալսարանի պրոռեկտոր՝ գիտական գծով, 2011-2018թթ.՝ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի գիտահետազոտական բաժնի վարիչ, 1998-թ.-ից ցայսօր՝ Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2018-ից՝ ՇՊՀ գիտական խորհրդի անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ – ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, Կալիֆորնիայի նահանգային Սենատի կողմից, Սինսինատիի համալսարանի կողմից, Յասիի համալսարանի կողմից, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կողմից, ՀՀ նախագահի կողմից

Հեռախոս՝ (+374) 55-01-20-70

E-mail: artakh76@mail.ru

 

Ֆատիմետ Նալբիեվնա  Հուակո

ՌԴ, Ադիգեի հանրապետություն, ք. Վորոնեժ
25 նոյեմբերի, 1973թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1994 թ. ավարտել է ՌԴ Ադիգեյի պետական համալսարանը՝   տարրական դպրոցի ուսուցչի որակավորմամբ:

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ – Հյուսիս-կովկասյան ժողովրդների գրականություն

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ – 1996թ. բանասիրական գիտությունների թեկ­նածու, 2005թ.՝բանասիրական գիտությունների դոկտոր, պրո­ֆեսոր:

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ – 7 մենագրություններ և 300 գիտական հոդվածներ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1998թ.՝ ՌԴ Մայկոպի պետական տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի օգնական,  1998 թ.-ից ՝ Պատմության և իրավունքի ամբիոնի դոցենտ, 1999թ.-ից՝ Սպասարկման և զբոսաշրջության ամբիոնի դոցենտ, 2000թ.-ից ցայսօր՝ Մարքեթինգի, սպասարկման և զբոսաշրջության ամբիոնի պրոֆեսոր:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2010թ.-ից՝ ՌԴ Ադիգեյի Գիտությունների միջազգային ակադեմիայի (AMAN) թղթակից անդամ: 2011թ.-ից՝ AMAN-ի իսկական անդամ, գիտական քարտուղար (AdyghNTs AMAN), 2018 թ.-ից Ադիգեի ՀՊՀ ատենախոսական խորհրդի անդամ Դ212.001.02

ՊԱՐԳԵՎՆԵՐ - Ադիգեի հանրապետության Կրթության և գիտության նախարարության Պատվոգիր՝ «Կրթության ոլորտում երկար տարիների բեղմնավոր աշխատանքի, կրթական և հետազոտական ​​աշխատանքում մեծ հաջողությունների և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» (Հրաման № 342-ЛС от 28.11.2007г.), 2014թ.՝ Ադիգեի հանրապետության Պետական ​​խորհրդի Պատվոգիր՝ «Գիտական ​​և Գիտագործնական գործունեության մեջ բարձր ձեռքբերումների և առանձնա­հատուկ վաստակի, Ադիգեայի Հանրապետության բարձր որակավորում ունեցող մասնագետների և գիտական ​​կադրերի պատրաստման և համալսարանի 20-ամյակի կապակցությամբ» (г.Майкоп, 18 декабря 2013 г., № 308 - 1 pn):

E-mail: fatimah2@mail.ru

 

Գևորգ Սերյոժայի Ղազարյան

Հունաստան, Աթենք
30 նոյեմբերի 1981


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – 2001թ. ավարտել է ՌԴ Տվերի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի Աստվածաբանության բաժինը, 2005թ.՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի բակալավրիատը, իսկ 2007թ.՝ մագիստրատուրան, ապա շարունակելով ուսումը՝ 2015թ. ավարտել է Աթենքի ազգային համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ նույն համալսարանի մագիստրատուրան, իսկ 2021թ.՝ դոկտորոնատուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ – աստվածաբանության դոկտոր

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունների պատմություն:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 1 մենագրություն, 40 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ – 2019թ.-ից  ցայսօր՝ գրաբարի դասախոս Աթենքի ազգային համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետին կից Արևելյան Քրիստոնեության ուսումնասիրության կենտրոնում, 2021թ.-ից ցայսօր՝ Աթենքի ազգային համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի հետդոկտորական հետազոտող:

Հեռախոս`  (+0030) 69-49-791-865

E-mail: dngevorg@gmail.com

 

Ժան-Պիեռ Մահե

Ֆրանսիա, Փարիզ, 2 մարտի 1944թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Բուլոն-սյուր-Մեր-ի Անգելյե վարժարան, Մոնտենյի և Լյուդովիկոս Մեծի լիցեյներ Փարիզում, Սորբոնի լատիներենի ինստիտուտ, Ստրասբուրգի հումանիտար գիտությունների համալսարան, Արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Փարիզի կաթոլիկ Ինստիտուտի Հինավուրց արևելյան լեզուների դպրոց:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - Գիտությունների դոկտոր, քերականության բարձրակարգ մասնագետ, լատինագիտության դոկտոր, հայերենի դիպլոմ, հինավուրց արևելյան լեզուների դիպլոմ (ղպտիերեն, վրացերեն), բանասիրական գիտությունների դոկտոր, Քվեբեկի Լավալ համալսարանի կրոնագիտության Honoris causa դոկտոր:

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - Կովկասի հին և միջին դարերի պատմություն, բանասիրություն, գրականություն:

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - Շուրջ 130 աշխատություն (այդ թվում՝ 23 մենագրություններ և թարգմանություններ):

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1967-1969թթ. Պոնտուազի Պետական լիցեյի «Դասական գրականության» պրոֆեսոր, Սորբոնի լատիներենի ինստիտուտի գիտաժողովների կազմակերպիչ, 1969-1975թթ. Ստրասբուրգի հումանիտար գիտությունների ասիստենտ, այնուհետև՝ դոցենտ, 1975-1977թթ. Երևանի Պետական Համալսարանի դասախոս, 1977-1987թթ. Արևելագիտության ազգային ինստիտուտում «Հայոց լեզվի» դասախոս, 1977-2004թթ. Փարիզի կաթոլիկ ինստիտուտում «Հայոց լեզվի» և «վրացերենի» դասախոս, 1977թ. «Հայագիտական ուսումնասիրություններ» հանդեսի խմբագիր, ապա տնօրեն, 1979-2004թթ. քոլեջի «Բյուզանդիայի պատմության ու քաղաքակրթության» լաբորատորիայի Կովկաս թիմի պատասխանատու, 1984-1985թթ. Քվեբեկի Լավալի Համալսարանի «Աստվածաբանության» ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր, 2001-2006 թթ. Հինավուրց մշակույթների ուսումնասիրության պրոֆեսոր, 1985-1986թթ. Հարվարդի համալսարանում (ԱՄՆ) դասական հայերենի դասախոս, 1987-2021թթ. Սորբոնի Բարձրագույն ուսումնասիությունների կիրառական դպրոցի ուսումնական գծով տնօրեն, 1998-2009թթ. Անիի ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավար, 2002-2019թթ. Ասիական ընկերության նա­խագահ, 1997-2001թթ. Ֆրանսիայի Ինստիտուտ, Արձանագրությունների ու Գեղարվեստական գրականության Ակադեմիայի թղթակից անդամ, 2012թ. առ այսօր Արձա­նագրությունների ու Գեղարվեստական գրականության Ակադեմիայի Նախագահ, Շանհայի (Չինաստան) Fudan Journal of the Humanities and Social Sciences–ի հրատարակչության միջազագային կոմիտեի անդամ։

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Ասիական ընկերություն, Բրիտանական ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

ՊԱՐԳԵՎՆԵՐ - Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Ակադեմիական արմավենիների շքանշանի կոմանդոր, Բրիտանական ակադեմիայի անդամ, Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր, Սուրբ Գրիգորի Մեծի շքանշանի կոմանդոր-ասպետ, Մեսրոպ Մաշտոց մեդալ, Բարեկամության շքանշան:

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ - ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, հայերեն (այդ թվում՝ գրաբար), վրա­ցերեն (այդ թվում՝ հին վրացերեն)

E-mail: ajpmahe.keralsit@hotmail.fr

 

Արաքսյա Վարդանի Մարգարյան

ք. Լենինական, 15 հունվարի, 1975թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – 1997թ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը (գե­րազանցության դիպլոմ՝A N 046137), 2001թ.՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադե­միայի կերպարվեստի ֆակուլտետի տեսության ու պատմության բաժինը (դիպլոմ՝ AD N 005942):

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ -   Արվեստագիտության  թեկնածու, դոցենտ:

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - Արվեստի պատմության նորագույն շրջան, հնագույն քաղաքակրթություններ, խորհրդանշաններ:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 4 մենագրություն, 2 մեթոդական ձեռնարկ, 40 գիտական հոդված:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ – 2001-ից մինչև օրս ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում դասախոս: 2004-ից մինչև օր ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում կերպարվեստի տեսության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ: 2015-ից մինչև օրս Շիրակի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 2012թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ (N1117), 2016թ.-ից International Association of Art (UNESCO), N39, C212

ՊԱՐԳԵՎՆԵՐ– 2015թ․ ԵԳՊԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհակալագիր։  2017թ, 2018թ., 2019թ. ՀՀ Շիրակի մարզպետների պատվոգրեր:  2019թ․ՀՀ Գյումրու համայնքապետարանի շնորհակալագիր։

Հեռախոս՝ (+374) 93-19-00-12

E-mail: araxmargaryan@gmail.com

 

Արմեն Ցոլակի Մարուքյան

ք. Վանաձոր, 6 հուլիսի, 1976թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – 1998 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 2001 թ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմություն, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 10 մենագրություն, 1 դասագիրք, 1 մեթոդական ձեռնարկ, փաստաթղթերի 4 ժողովածու, 70-ից ավելի գիտական հոդված:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1998-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2004-2007 թթ.՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, 2008-ից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, 2011-թ.-ից ցայսօր՝ նույն բաժնի վարիչ, 2004թ.-ից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների» ամբիոնի դոցենտ, 2011թ.-ից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների դասախոս:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2013-ից՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԲՈԿ-ի «Հայոց պատմություն» 004 մասնագիտական խորհրդի անդամ, Հայաստանի պատմագետների ընկերակցության անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ Պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի շնորհակալագիր

Հեռախոս՝ (+374) 91-344-525, (+374) 10-565-260

E-mail: mararmts@yahoo.com

 

Արտաշես Անդրանիկի Մկոյան

Ախուրյանի շրջան գ. Կապս, 4 մարտի, 1942թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1968թ. ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետը, 1971թ.՝ Խաչատուր Աբովյանի անվ ԵրՄԻ ասպիրանտուրան

ԳԻՏԱԿԱՆ  ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  
ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - կրթության փիլիսոփայության և մանկավարժական  հետազոտությունների մեթոդաբանության հիմնախնդիրներ, մանկավարժության տեսություն  

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - շուրջ 60 աշխատանք, այդ թվում՝ 3 մենագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՓՈՐՁ - 1971-2016թթ.՝ ԳՊՄԻ դասախոս, դոցենտ, 1982թ-ից՝ մանկավարժության ամբիոնի վարիչ, 2004-2011թթ.՝ մանկավարժության ֆակուլտետի դեկան, 2016թ-ից՝ ՇՊՀ-ի պրոֆեսոր

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2002թ-ից  ԳՊՄԻ գիտական խորհրդի անդամ, 2016թ-ից ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ ԱԺ պատվոգիր  

Հեռախոս` (+374) 99-210-909

E-mail: artashesmkoyan@mail.ru  

 

Սարգիս Գարեգինի Պետրոսյան

ք. Լենինական, 14 հունվարի, 1942թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1967թ. ավարտել է ԵՊՀ  բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականություն բաժինը, 1971թ.` ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՈՆ - պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - Հայաստանի և Արևելքի երկրների հին պատմություն, հոգևոր մշակույթ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1971թ-ից՝ պատմության դասատու, 1973թ-ից՝ ԳՊՄԻ պատմության ամբիոնի լաբորանտ, 1983թ-ից՝ «Կումայրի արգելոց-թանգարանի» փոխտնօրեն գիտական աշխատանքների գծով, 1996թ-ից՝ ԳՊՄԻ պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան, 2006թ-ից՝ ՇՊՀ պատմության ամբիոնի պրոֆեսոր, 2006թ-ից  ցայսօր՝ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի առաջատար գիտաշխատող

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 3 մենագրություն, 140 գիտական հոդված

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետզոտությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ ԳԱԱ պատվոգիր, ՀՀ վարչապետի ոսկե մեդալ, ՀՀ ԳԱԱ նախագահի  վաստակագիր, Շիրակի պետական համալսարանի Ոսկե մեդալ

Հեռախոս` (+374) 93-621-741

E-mail: Vahe1996@mail.ru

 

Մարգարիտա Աշոտի Ռուխկյան

ք. Երևան 7 նոյեմբերի, 1937թ․


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1962թ․ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատո­րիան, 1969թ․՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ  ԵՎ ԿՈՉՈՒՄ - Արվեստագիտության դոկտոր

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ – ազգային սիմֆոնիզմի հարցեր։

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 6 մենագրություն, շուրջ 100 գիտական հոդված:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1986–2006թթ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, 2006–2009թթ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջաատար գիտաշխատող, 2009թ. առայսօր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նո­րաստեղծ  սփյուռքահայ  արվեստի բաժնի առաջատար գիտաշխատող։

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 1972թ․-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, 2006թ.՝ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, 2012թ.՝ ՀՀ Նախագահի մրցանակի հանձնախմբի անդամ՝ «Արվեստ» անվանա­կարգում, 2013թ․՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, 2017թ․՝ «Հայ կոմպոզիտոր» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ - 1983թ․՝ Բ․ Ասաֆևի անվան Համամիութենական երաժշտագիտական մրցույթի դափնեկրի կոչում, 2008թ․՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Ոսկե հուշամեդալ», 2011թ․՝ ՀՀ արվեստի վասատակավոր գործչի պատվավոր կոչում, 2017թ․՝ Հայաստանի կոմպոզիտորների միության «Տարվա լավագույն ստեղծագործություն–2016» մրցանակ՝ «Երաժշտագիտություն» անվանակարգում։

Հեռախոս՝ (+374) 94-139-400

E-mail: margaritarukhkyan@gmail.com

 

Միխալ Պատրիկ Սադլովսկի

Լեհաստան, Վարշավա
14 օգոստոսի, 1991թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 2015թ. ավարտել է Վարշավայի համալսարանի Իրավունքի և կառավարման ֆակուլտետը, ստացել «Իրավունքի և պետության պատմություն» մասնագիտություն, 2019թ.՝ նույն համալսարանի Եվրոպական իրավական ավանդույթի ամբիոնի ասպիրան­տուրան, 2020թ.-ից դոկտորանտ:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ, ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների դոկտոր (PhD)

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - Ռուսական կայսրության պատմություն, Խորհրդային պետական համակարգի պատմություն, Ռուսաստանի պատմություն

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 4 մենագրություն և 55 գիտական ​​հոդված:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 2016թ.-ից Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավունքի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, 2019թ.-ից նույն համալսարանի Իրավունքի և կառավարման ֆակուլտետի Կառավարման պատմության ամբիոնի դասախոս

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ - լեհերեն, ռուսերեն, անգլերեն                                         

Հեռախոս՝  (+48) 663-088-425

E-mail:  sadlowskimich@gmail.com

 

Կարինե Արամի Սահակյան

ք. Լենինական, 28 օգոստոսի, 1964թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1978թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, 2009թ.՝ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՇՐՋԱՆԱԿ - էթնոհոգեբանություն, ազգաբանություն, ժողովրդական տոներ, ծեսեր և տոնական մշակույթ

ԳԻՏԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 3 մենագրու­թյուն, 1 մեթոդական ձեռնարկ և 70 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 1979-1982թթ.՝ Թալինի Ակունք և Սասնաշեն գյուղերի  դպրոցներում ուսուցիչ, 1983-1997թթ.՝ Կումայրի արգելոց-թանգարանի գիտական բաժնի վարիչ, 1997-2012թթ՝ ԳՊՄԻ դոցենտ, հոգեբանության ամբիոնի վարիչ, 1997-ցայսօր՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 1999-ից՝ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի անդամ, 2000-ից՝ Չիկագոյի  Երազի միջազգային ասոցացիայի անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ ԳԱԱ նախագահի գովեստագրեր, ՀՀ մշակույթի նախարարության, Գյում­րու քաղաքապետարանի պատվոգրեր, Վարչապետի շնորհակալագիր,

Հեռախոս`  /093/ 343 629

E-mail: sahakyanani@mail.ru

 

Բենիկ Վարդանի Վարդանյան

ք. Գյումրի, 11 մայիս, 1993թ.


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 2014թ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բակալավրիատը, 2016 թ.-ին՝ նույն բաժնի մագիստրատուրան, 2016-2017-ին՝ Գերմանիայի Հալլե-Վի­տենբերգի Մ. Լյութեր համալսարանը, 2020-ին՝ ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ ասպիրանտուրան:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների թեկնածու

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ – Բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի հնագիտություն: Կուրարաքսյան միջագետքի բրոնզի և երկաթի դարերի հնագիտ­ու­թյուն, սոցիալական հարաբերություններ, թաղման ծես, ամրաշինական կառույցներ: Հնա­գույն փոխադրամիջոցները և հաղորդակցության եղանակները:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ -  25 գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ – 2018 թ. ցայսօր՝ ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ հնագիտության բաժնի գիտաշխա­տող, 2018 թ. ցայսօր՝ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ հնագիտության բաժնի գիտաշխատող, 2020 թ. ցայսօր՝ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող: 2018-թ.-ից ցայ­սօր՝ ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի և ՎՊՀ պատմության ամբիոնի դասախոս:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2020-ից՝ Հայաստանի պատմության թանգարանի գիտական խորհրդի անդամ։

Հեռախոս՝ (+374) 41-643-184

E-mail: vbenik@yahoo.com

 

Ռուսլան Արշակի Ցականյան

ՌԴ, Կալմիկիայի հանրապետություն, գ. Օկտյաբրսկ,
27 մայիս 1982


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ -2009թ. ավարտել է Վանաձորի Հով. Թումանյանի անվան պե­տական մանկավարժական ինստիտուտի Պատմության բաժինը, 2013թ.՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության Ինստիտուտի ասպիրան­տուրան

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ - պատմական գիտությունների թեկնածու

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ - Մերձավոր Արևելքի և Հայկական լեռնաշխարհի հինշրջանի պատմություն, պատմական աշխարհագրություն, հնագիտություն,ազգագրություն, մշակույթ

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 1 մենագրություն, շուրջ 50 գիտական ​​հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ - 2006-2016թթ. Լոռու մարզի Շամլուղ քաղաքի միջնակարգ դպրո­ցի ուսուցիչ, 2016-2018 թթ.՝ «Հայ ասպետ» վարժարանի ուսուցիչ, 2016թ.- ցայսօր՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2018-2020թթ.՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսուցիչ, 2021-2022թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտքարտուղար, 2022թ.-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գիտքարտուղար:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ - հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, սեպագիր աքքադերեն, ուրարտերեն 
                                        
Հեռախոս՝ (+374) 91-745-727, (+374) 93-745-727                  

E-mail: rooslantsakanyan@gmail.com

 

Էմիլ Հրաչյայի Օրդուխանյան

ք. Երևան, 20 հունվարի 1985


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – 2006 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալ­սարանը քաղաքագիտություն և ֆրանսերեն լեզու մասնագիտություններով, 2009-ին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան՝ «Ռոմանական լեզուներ» մասնագիտությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԿՈՉՈՒՄ - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ – քաղաքական խոսույթ, քաղաքական մշակույթ, տարածաշրջանային քաղաքականություն

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ - 7 մենագրություն, 2 ուսումնամեթոդական ձեռնարկ, 50-ից ավելի գիտական հոդված

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ – 2009-2014 թթ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար, 2014-2022 թթ.՝ ավագ գիտաշխատող, 2022 թ.-ից՝ ինստիտուտի տնօրեն: 2007 թ.-ից դասախոսել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ԵՊԼՀ, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, ՀՊՄՀ, ՇՊՀ և այլն:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 2015-ից՝ ԱՄՆ MPSA քաղաքագիտական ասոցիացիայի անդամ, 2015-2022 IPSA միջազգային քաղաքագիտական ասոցիացիայի անդամ, 2022-ից՝ ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ գիտական խորհրդի նախագահ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ - ՀՀ ԳԱԱ նախագահի պատվոգիր, ՀՀ ԳԱԱ, ՌԴ Հայերի Միության կողմից «2010 Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցույթի հաղթող

Հեռախոս՝ (+374) 10-530-571, (+374) 77-014-015

E-mail: ipsl@sci.am, emilord@mail.ru

 

 

 

 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

www.shirakcenter.sci.am

   

Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94-411-228, 77-077-447

 
scient.works@shirakcenter.sci.am © 2011-2024
 

 

 

 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՇՊՄԺ միջազգային գիտաժողով
shhch@shirakcenter.sci.am

  Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94 213841
 
scient.works@shirakcenter.sci.am © 2011-2023