Բաց հասանելիությունը համացանցի միջոցով ապահովում է գրախոսվող գիտական ամսագրերի հոդվածների անխոչնդոտ մատչելիությունը: Այն մեծապես նպաստում է հրապարակումների ընթերցանելիության հնարավորությանը, ինչպես նաև բարձրացնում է հեղինակների ճանաչելիությունը: ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազետությունների կենտրոնի «Գիտական աշխատություններ» (ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ ԳԱ) ժողովածուն գրախոսվող բաց հասանելիությամբ պարբերական է: Գրախոսությունն իրականացվում է խմբագրական խորհրդի հսկողության ներքո: Գրախոսման գործընթացը կատարվում է հետևյալ կարգով՝ աշխատության նախնական զննումից և խմբագրի կողմից հաստատում ստանալուց հետո, հոդվածը գրախոսման նպատակով ուղարկվում է երկկողմ «կույր գրախոսության»:
Հրապարակման պահից բոլոր հոդվածներն անվճար և հասանելի են՝ կարդալու, ներբեռնելու և տարածելու համար: ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ» պարբերականի համարները պահվում են Հայաստանի ազգային գրապալատում (տպագիր չորս օրինակների տեսքով)
|