ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5Ա, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
 
ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԱ
Հեղինակների համար՝
  • Հոդվածը պետք է ներկայացնել ԳԱ խմբագրություն` հեղինակի և բոլոր համահեղինակների (եթե այդպիսիք կան) մասին տեղեկատվությամբ:
  • Հոդվածը պետք է լինի բացառապես հեղինակի/համահեղինակների կողմից կատարված ուսումնասիրություն. խստիվ արգելվում է գրագողությունը:
  • Հոդվածը չպետք է նախկինում տպագրված լինի որևէ լեզվով (առանձին դեպքերում կարելի է միայն խմբագրի համաձայնությամբ):
  • Հոդվածը չպետք է միաժամանակ հանձնված լինի տպագրության կամ դիտարկման մեկ այլ պարբերականում:
  • Հոդվածը պետք է բարեխղճորեն շարադրված լինի՝ պահպանելով ԳԱ պարբերականում սահմանած կանոնները:
  • Հոդվածի շրջանակում կատարված ուսումնասիրությունը պետք է հիմնված լինի ստույգ տվյալների վրա:
  • Հոդվածը պետք է ունենա գիտական նորույթ և արդիականություն:
  • Հոդվածում (հղման տեսքով) թույլատրելի է երախտագիտություն հայտնել ուսումնասիրությանը որևէ կերպ աջակցած անձանց:
  • Հեղինակը պարտավոր է համագործակցել խմբագրակազմի հետ, կատարել անհրաժեշտ փոփոխությունները, հավելումները կամ կրճատումները, ինչպես նաև շտկել սխալները:
  • Հեղինակն իրավունք չունի վիճարկելու խմբագրության՝ հոդվածը չտպագրելու որոշումը կամ գրախոսության բացասական կարծիքը՝ առանց հիմնարար փաստարկների:
Գրախոսների համար՝
  • «ԳԱ» պարբերականին ներկայացված հոդվածը գրախոսվում է առվազն մեկ գրախոսի կողմից: Գրախոսությունը կազմակերպվում է երկկողմանի գաղտնիության սկզբունքով, և նրա արդյունքի հիման վրա խմբագրությունը որոշում է կայացնում նյութը հրատարակելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Գրախոսը պետք է՝
  • նյութը գրախոսի՝ անկախ անձնական հետաքրքրություններից ու շահերից՝ դրսևորելով բացառապես գիտական անաչառ մոտեցում,
  • լրացնի գրախոսման համար նրան ուղարկված ձևաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում,
  • շահերի բախման առկայության դեպքում այդ մասին տեղեկացնի խմբագրությանը:
  • Գրախոսված ձևաթուղթը պահվում է «ԳԱ» պարբերականի արխիվում, չի տրամադրվում որևէ մեկին, և հրապարակման ենթակա չէ: Գրախոսման արդյունքների, առաջարկների ու դիտարկումների մասին հեղինակը տեղեկանում է էլ. փոստով:
Խմբագրակազամի համար՝
  • Խմբագրակազմը պարտավոր է.
  • կազմակերպել «ԳԱ» ներկայացված հոդվածների պատշաճ գրախոսությունը,
  • հոդվածը խմբագրություն ընդունելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, հեղինակին տեղեկացնել խմբագրական խորհրդի որոշման վերաբերյալ,
  • հետևել պարբերականի հրատարակչական էթիկետին և երաշխավորել հրատարակվող աշխատանքների գիտական բարձր մակարդակը,
  • չհրապարակել հեղինակի և գրախոսի անձնական տվյալները և չտրամադրել դրանք երկու կողմերին:
  • Խմբագրությունն իրավունք ունի մերժելու հոդվածի տպագրությունը, եթե այն չի համապատասխանում խմբագրության կողմից սահմանված պահանջներին: Խմբագրությունը նյութերի տպագրության կամ մերժման որոշումը կայացնում է՝ հիմնվելով գրախոսների կատարած առաջարկների ու դիտարկումների վրա՝ պարբերականի տեխնիկական պահանջներին բավարարելու դեպքում:
  • Գրախոսման փուլի ավարտից և հեղինակի կողմից կատարված շտկումներից հետո հոդվածները խմբագրվում են «ԳԱ» խմբագրական մոտեցումներին համաձայն:
Հեղինակային իրավունք՝
  • Հրատարակված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է «ԳԱ» պարբերականին: Տպագրելու վերաբերյալ դրական որոշում ստանալուց հետո հեղինակը պարտավորվում է լրացնել և ստորագրել հեղինակային իրավունքի փոխանցման վերաբերյալ ձևաթուղթը:
  • Հեղինակի պատասխանատվությունն է հեղինակային իրավունքով պաշտպանված ցանկացած նյութի (լուսանկար, տեքստ, պատկեր, աղյուսակ, դիագրամ և այլն) տպագրության կամ վերատպության համար գրավոր թույլտվություն ստանալը (ում պատկանում է հեղինակային իրավունքը): Դրանք պետք է տրամադրվեն «ԳԱ» պարբերականի խմբագրությանը (տպագրելու վերաբերյալ դրական որոշում ստանալուց հետո): Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի համար ձևաթուղթը կտրամադրվի խմբագրության կողմից:

 

 

 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

www.shirakcenter.sci.am

   

Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94-411-228, 77-077-447

 
scient.works@shirakcenter.sci.am © 2011-2024