ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5Ա, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
 
ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ
ՀՈԴՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ» պարբերականում հրատարակվելու համար ներկայացվող հոդվածը պետք է համապատասխանի ներքոնշյալ պահանջներին՝
1. ԳԱ պարբերականին նյութերը ներկայացնել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներից որևէ մեկով, հայերեն տեքստը՝«Sylfaen Unicode», անգլերեն և ռուսերեն տեքստերը՝ «Times New Roman» տառատեսակով, 12 տառաչափով, 1.5 տողամեջով, թուղթը՝A4 ֆորմատ, գրքային, լուսանցքները՝ վերևից, աջից, ձախից և ներքևից՝ 2 սմ:
2. Հոդվածի ծավալը՝ մինչև 35.000 նշան՝ ներառյալ կետադրական նշանները և բացատները (ավելի մեծ ծավալը՝ միայն խմբագրության որոշմամբ):
3. Առաջին տողում՝ ձախից գրել հոդվածի ՀՏԴ-ն (անգլերեն հոդվածի դեպքում՝ UDC, ռուսերենի դեպքում՝ УДК):
4. Հոդվածի վերնագիրը գրել ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ, թավատառ, հավասարեցնել կենտրոնում:
5. Հոդվածի վերնագրի տակ թավատառ գրել հեղինակ(ներ)ի անունը, հայրանունը, ազգանունը, իսկ հաջորդ տողին՝ աշխատավայրը և երկիրը: Դրանք հավասարեցնել կենտրոնում:
6. Բաց թողնված 1 տողից հետո ներկայացնել աշխատանքի հակիրճ բնութագիրը (ամփոփումը) բնագրի լեզվով, մինչև 200 բառ: Անգլերեն կամ ռուսերեն հոդվածի դեպքում հայերեն ամփոփումը պարտադիր չէ:
7. Հաջորդ տողում գրել «Բանալի բառեր» արտահայտությունը՝ կցելով 7-10 հանգուցային բառ կամ արտահայտություն՝ 10 տառաչափով, հավասարեցումը՝ երկկողմանի, ուղիղ:
8. Հաջորդ տողում գրել հոդվածին հղման ձևը: Օրինակ՝
Ինչպես հղել. Ակոպով Ա., Բերդագրակի գավառի բնակչության ազգային կազմը XVI-XVIII դդ.: ԳԱԱ ՇՀՀ Կենտրոնի «Գիտական աշխատություններ»: Գյումրի, 2023: Հ. 1 (26): (Խմբագրության կողմից կավելացվեն նաև էջերն ու DOI համարանիշը), 10 տառաչափով:
9. Հաջորդ տողին գրել անգլերեն վերնագիրը՝ ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ թավատառ, հավասարեցնել կենտրոնում: Հաջորդիվ գրել հեղինակ(ներ)ի անունը, հայրանվան առաջին տառը, ազգանունը (թավատառ), աշխատավայրը, երկիրը: Դրանք ևս հավասարեցնել կենտրոնում:
10. Նոր տողից գրել հոդվածի համառոտ բովանդակությունը արտացոլող Abstract՝ 150-200 բառի սահմաններում, որից հետո նոր տողում գրել նույն բանալի բառերն անգլերենով, 10 տառաչափով։
11. Հաջորդ տողում գրել հոդվածին հղման ձևը անգլերենով: Օրինակ՝
Citation. Akopov A., The Ethnic cituation of Berdagrak Province on the XVI-XVIII centuries. «Scientifik works» of SCAS NAS RA. Gyumri, 2023. V. 1(26) (Խմբագրության կողմից կավելացվեն նաև էջերն ու DOI համարանիշը), 10 տառաչափով:
12. Անգլերեն հղումից հետո հաջորդ տողին գրել ռուսերեն վերնագիրը՝ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, թավատառ, հավասարեցնել կենտրոնում: Հաջորդ տողին գրել հեղինակ(ներ)ի անունը, ազգանունը, աշխատավայրը, երկիրը: Դրանք ևս հավասարեցնել կենտրոնում:
13. Նոր տողից գրել հոդվածի համառոտ բովանդակությունը արտացոլող Анотация՝ 150-200 բառի սահմաններում, որից հետո նոր տողում գրել նույն բանալի բառերը ռուսերենով, հավասարեցումը՝ երկկողմանի, ուղիղ:
14. Հաջորդ տողում գրել հոդվածին հղման ձևը ռուսերենով: Օրինակ՝
Цитирование. Акопов А., Этнический состав Бердагракской провинции в XVI-XVIII веках. “Научные труды” ШЦАИ НАН РА. Гюмри, 2023. T. 1(26). (Խմբագրության կողմից կավելացվեն նաև էջերն ու DOI համարանիշը), 10 տառաչափով
15. Ամփոփումը գրել հստակ՝ զերծ երկրորդական նշանակության տեղեկություններից: Ամփոփումը կազմված է լինելու հետևյալ բաժիններից՝ Նախաբան (անգլերենում՝ Introduction, ռուսերենում՝ Введение), Մեթոդներ և նյութեր (անգլերենում՝ Methods and materials, ռուսերենում՝ Методы и материалы), Վերլուծություն (անգլերենում՝ Analysis, ռուսերենում՝ Анализ), Արդյունքներ (անգլերենում՝ Results, ռուսերենում՝ Результаты): Եթե հոդվածն ունի մեկից ավելի հեղինակներ, ապա առանձին նշել յուրաքանչյուրի ներդրումը (Հեղինակների ներդրումը, անգլերենում՝ Authors contribution, ռուսերենում՝ Вклад авторов):
16. Բաց թողնված 1 տողից հետո ներկայացնել Նախաբանը (եզրույթը՝ փոքրատառերով, թավ)՝ հոդվածի թեմայի շրջանակում գրականության վերլուծություն, աշխատանքի նպատակի շարադրում, արդիականության և նորույթի հիմնավորում, հավասարեցումը՝ երկկողմանի, ուղիղ:
17. Հաջորդ տողից՝ հոդվածի հիմնական տեքստը, որն արտահայտում է նրա հիմնական բովանդակությունը, որը կարելի է բաժանել գլուխների կամ ենթագլուխների, հավասարեցումը՝ երկկողմանի, ուղիղ:
18. Հիմնական տեքստից հետո մինչև 200 բառի սահմաններում ներկայացնել Եզրահանգումը (եզրույթը՝ փոքրատառերով և թավ)՝ աշխատանքում ստացված հիմնական արդյունքների ներառմամբ, հավասարեցումը՝ երկկողմանի, ուղիղ:
19. Եզրահանգումից հետո ներկայացնել գրականության ցանկը բնագրի լեզվով, այբբենական կարգով՝ Vancouver Citing & Referencing style-ի համաձայն՝ սկզբում հայատառ, ապա լատինատառ և սլավոնատառ գրականությունը։ Տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5: Գրականության ցանկի տարրերը պետք է ներկայացնել ըստ ներքոնշյալ օրինակների
Մենագրություններ՝
1. Աղայան Է. Ընդհանուր և հայկական բառագիտություն: Երևան: ԵՊՀ հրատ.: 1984: 370 էջ:
2. Walker T. Arafat: the Biography. London. Pergamon Press. 2003. 78 p..
3. Теньер Л. Основы структурного синтсксиса. Москва: Изд.-во "Прогресс". 1959. 216 с..
Ամսագրեր, պարբերականներ, ժողովածուներ
1. Պետրոսյան Ս. Արտամետի հին աստվածությունները // ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ»: Հ. 9: Գյումրի: 2006: էջեր 6-20:
2. Iesen D. The plane micropolar strain of orthotropic elastic solids // Archives of Mechanics. 1973. Vol. 5. № 3. pp. 547-561.
3. Погребинский А. Строительство в пореформенной России и финансовая политика царизма: 60-90-е годы XIX в. // Исторические записки 47 АН СССР. 1954. Институт Истории, сс. 48-80.
Մամուլ՝
Օրինակ՝
1. Հայրապետյան Ս. «Թումանյանի քառյակները՝ հոգու կարոտներ»: Գրական թերթ: Երևան: 2005: N 18:
Նույն ձևով հղել նաև լատինատառ և սլավոնատառ մամուլի հոդվածները:
Թեզեր եւ ատենախոսություններ՝
Հաջորդաբար նշել թեզի կամ ատենախոսության հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, նյութի վերնագիրը չակերտների մեջ, պաշտպանության վայրը, տարեթիվը և էջը փակագծերի մեջ:
Օրինակ՝
1. Պողոսյան Ն. «Հայոց ցեղասպանության խնդրի ուսումնասիրությունը Ռ. Լեմկինի կողմից»: (Թեկն. ատեն., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017: էջ 210):
Նույն ձևով հղել նաև լատինատառ և սլավոնատառ թեզերն ու ատենախոսությունները:
Էլեկտրոնային աղբյուր ՝
Հաջորդաբար նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը (եթե այդպիսին կա), նյութի վերնագիրը (եթե այդպիսին կա), համացանցային հասցեն և վերջին անգամ օգտվելու ժամանակը:
Օրինակ՝
1. Մարգարյան Ն. Բասենի բարբառը http://shsu.am/media/journal/bovandakutyun.htm (դիտվել է 08.11. 2022):
Եթե հեղինակի ազգանուն-անունը և նյութի վերնագիրը չկան, ապա հղել հետևյալ ձևով՝
1. http://shsu.am/media/journal/bovandakutyun.htm (դիտվել է 08.11. 2022):
20. Բնագրի լեզվով գրականության ցանկից հետո գրել References և ներկայացնել օգտագործված գրականության ցանկն անգլերեն տարբերակով, նույն հերթականությամբ, ինչ բնագրի լեզվով գրականության ցանկում է: References-ում նախ անհրաժեշտ է գրել հոդվածի հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, ապա նյութի (մենագրություն, հոդված և այլն) վերնագրի անգլերեն թարգմանությունը, ապա [ ] փակագծերում շեղատառերով տալ նյութի համարժեք տրանսլիտերացիոն թարգմանությունը, որից հետո՝ նյութին վերաբերող այլ տեղեկությունները կրկին անգլերեն լեզվով՝ պարբերականի կամ ժողովածուի անվանումը, հրատարակության վայրը, հրատարակմաւն, տարեթիվ, էջերի քանակ: Վերջում փակագծերում նշել, թե որ լեզվով է նյութը:
Օրինակ՝
1. Porphyrogenitus Konstantine. About the management of the empire, tr. by G.G. Litavrina, A.P. Novoseltseva [Ob upravlenii imperiyey. Per. G.G. Litavrina, A.P. Novosel'tseva]. Moscow: “Nauka” publ. 1991. 260 p. (in Russian).
2. Muradyan P. Georgian Inscriptions of Armenia [Hayastani vrats’eren ardzanagrut’yunnery], Yerevan: “Gitutyun” publ., 1977. 300 p. (in Armenian).
3. Akopov A. The Ethnic cituation of Berdagrak Province on the XVI-XVIII centuries [Berdagraki gavar'i bnakchut'yan azgayin kazmy' XVI-XVIII dd.] // «Scientifik works» of SCAS NAS RA, Gyumri, 2021, v. 1(24), pp. 19-29. (in Armenian).
  • Եթե օգտագործված սկզբնաղբյուրը, մենագրությունը կամ հոդվածը լատինատառ է, ապա References բաժնում այն գրել նույնությամբ, ինչպես գրականության ցանկում:
  • Տրանսլիտերացիայի համար կարելի է օգտվել translit.net կայքէջից:
21. References-ից մեկ տող ներքև գրել տեղեկություններ հեղինակ/ներ/ի մասին՝ գիտական աստիճանը, կոչումը, պաշտոնը, աշխատավայրը, բնակավայրը, երկիրը, էլ. հասցեն, orcid.org կայքում անհատական կոդը՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
22. Հղումները տեքստում ներկայացնել քառակուսի փակագծերի մեջ՝ նշելով տվյալ աշխատանքի համարը գրականության ցանկից՝ [1, էջ 15]: Եթե նույն հղման մեջ երկու և ավելի հեղինակ կա, ապա հղել հետևյալ կերպ՝ [3, էջ 20: 6, էջ 2]:
23. Անգլերեն հոդվածներում հղումները ձևավորել հետևյալ կերպ [3, p. 20]: Եթե նույն հղման մեջ երկու և ավելի հեղինակ կա, ապա հետևյալ կերպ՝ [3, p. 20; 6, p. 2]:
24. Ռուսերեն հոդվածներում հղումները ձևավորել հետևյալ կերպ [3, с. 20]: Եթե նույն հղման մեջ երկու և ավելի հեղինակ կա, ապա հետևյալ կերպ՝ [3, с. 20; 6, с. 2]:
25. Հոդվածի էջերը համարակալել ներքևից՝ կենտրոնում:
26. Հոդվածներն ուղարկել բացառապես scient.works@shirakcenter.sci.am էլ հասցեին
27. Կապը խմբագրության հետ՝
խմբագրության հասցեն՝ 3115/ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 5ա
խմբագրության հեռախոս՝ (+374, 312) 6-94-77
գլխավոր խմբագիր՝ (+374) 94-411-228
գլխավոր խմբագրի տեղակալ՝ (+374) 77-077-447
պատասխանատու քարտուղար՝ (+374) 55-668-845
էլ. հասցե՝ scient.works@shirakcenter.sci.am
ՀՈԴՎԱԾԻ ՆՄՈՒՇ ՕՐԻՆԱԿ
    PDF

 

 

 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

www.shirakcenter.sci.am

   

Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94-411-228, 77-077-447

 
scient.works@shirakcenter.sci.am © 2011-2024