ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 5Ա, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
 
ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀՀ ԳԱԱ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ «ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
1.1 «ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետև՝ Կենտրոն) «Գիտական աշխատություններ» պարբերականի (այսուհետև՝ ԳԱ) հրատարակման կարգը (այսուհետև՝ Կարգ) սահմանում է ԳԱ-ում գիտական աշխատանքների ընդունումը, գրախոսումն ու հրատարակումը:
1.2 Կենտրոնի ԳԱ պարբերականի հիմնադիրը ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտխորհուրդն է: Պարբերականը ստեղծվել է և գործում է 1998թ.-ից:
1.3 Կենտրոնի ԳԱ պարբերականը հայագիտական և հասարակագիտական հանդես է, հրատարակվում է տարին 2-3 համարով՝ յուրաքանչյուրը մինչև 14 տպագրական մամուլ ծավալով:
1.4 Կենտրոնի ԳԱ պարբերականն ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ-ի կողմից ընդունելի պարբերականների ցուցակում:
1.5 Կենտրոնի ԳԱ պարբերականում տպագրված հոդվածները, գրախոսությունները և այլ նյութերն արտահայտում են հեղինակների մոտեցումները, որոնք կարող են չհամընկնել Խմբագրության մոտեցումներին: ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը և ԳԱ պարբերականի խմբագրական խորհուրդը (այսուհետև՝ խորհուրդ) որևէ իրավական պատասխանատվություն չեն կրում հեղինակների ինչպես սխալների և բացթողումների, այնպես էլ տեսակետների համար:
1.6 Կենտրոնի ԳԱ պարբերականի Խորհուրդը հաստատվում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների է ենթարկվում Կենտրոնի Գիտական խորհրդի որոշմամբ: Ներկայումս այն բաղկացած է 30 անդամներից, ղեկավարվում է գլխավոր խմբագրի կողմից, ներառում է խմբագրի տեղակալին, պատասխանատու քարտուղարին, Կենտրոնի գիտությունների դոկտոր կամ գիտությունների թեկնածու գիտաշխատողների, նաև՝ ԳԱԱ համակարգի, ՀՀ բուհերի և արտերկրի վաստակաշատ գիտնականների:
1.7 ԳԱ պարբերականը հրատարակման համար ընդունում է գիտական հոդվածներ, հրապարակումներ, գրախոսություններ, առանձին դեպքերում խմբագրության որոշմամբ՝ նաև անտիպ հուշագրություններ, քննարկումներ, հոբելյաններ, մահախոսականներ, գիտական լրատվություն:

1.8 «ԳԱ պարբերականը հոդվածներ ընդունում է տարին 2-3 անգամ՝ ըստ խմբագրական խորհրդի կողմից հոդվածների ընդունման հայտի, որը տեղադրվում է Կենտրոնի պաշտոնական կայքէջում (www.shirakcenter.sci.am),
Կենտրոնի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև պարբերականի կայքէջում (www.shiraksciworks.sci.am)»:

1.9 Պարբերականում տպագրվելու համար նյութեր կարող են ներկայացնել հայագիտության ու հասարակական գիտությունների, հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, ասպիրանտներ:
1.10 Խմբագրություն հանձնված աշխատանքը 15 օրում անցնում է տեխնիկական ստուգման փուլ: Խմբագրությունը ներկայացվող նյութերն ընդունում է հրատարակման թեմատիկ, որակական և տեխնիկական պահանջներին համապատասխանելու դեպքում միայն՝ իրեն իրավունք վերապահելով անմիջապես մերժելու նյութի ընդունումը պարբերականի պահանջները չբավարարելու դեպքում:
1.11 ԳԱ խմբագրությունը ընդունված աշխատանքը և գրախոսման ձևաթուղթը (տե՛ս հավելված 2) խմբագրի նամակով ուղարկում է արտաքին գրախոսության՝ ապահովելով գրախոսման գործընթացի երկկողմանի գաղտնիությունը: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրությունը որոշում է կայացնում նյութը հրատարակելու կամ մերժելու վերաբերյալ:
1.12 ԳԱ պարբերականում նյութերի տպագրությունը անվճար է:

 

 

 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,
Վազգեն Սարգսյան - 5Ա

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական
հետազոտությունների կենտրոն

www.shirakcenter.sci.am

   

Քաղաքային՝ +374 312 69974
Բջջային՝ +374 94-411-228, 77-077-447

 
scient.works@shirakcenter.sci.am © 2011-2024