«Գիտական աշխատություններ» պարբերականը հրատարակվում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ՝ սկսած 1998 թ.-ից, և ընդգրկում է Շիրակի և հարակից երկրամասերի հնագիտության, պատմության, ազգագրության, արվեստաբանության և բանասիրության հարցերի վերաբերյալ հետազոտություններ: Զգալի տեղ է հատկացվում նաև տարածաշրջանի քաղաքական զարգացումների, միջազգային հարաբերությունների և այլ հիմնախնդիրների լուսաբանությանը: Հոդվածները հրատարակվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ անվճար: «Գիտական աշխատություններ» պարբերականը լույս է տեսնում տարեկան 2 անգամ: Տարվա առաջին համարի համար հոդվածները հարկավոր է ներկայացնել մինչև մարտի 15-ը, իսկ երկրորդ համարի համար՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Պարբերականին հոդվածներ կարող են ներկայացնել հումանիտար ու հասարակական գիտությունների ոլորտների գիտական աստիճան ունեցող հետազոտողները (գիտական աստիճան չունենալու դեպքում վերջնական որոշումն ընդունում է խմբագրական խորհուրդը): Պարբերականի էլեկտոնային տարբերակը տեղադրվում է կայքէջի «Արխիվ» բաժնում բաց հասանելիությամբ (
https://shiraksciworks.sci.am/11_arkhive.html):